92 տարեկանում կյանքից հեռացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Արսեն Գալոյանը:

Վերջին տարիներին անվանի մասնագետն աշխատում էր Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ:

1975թ-ին Արսեն Գալոյանը նշանակվել է ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականում Հայաստանի թիմի մարզիչ եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1988թ-ը:

ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային Սպարտակիադայում 1979թ․ Հայաստանի թիմը նրա գլխավորությամբ գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: Այդ ժամանակ հայկական թիմի կազմում էին Յուրի Վարդանյանը, Հոկսեն Միրզոյանը, Վարդան Միլիտոսյանը, Յուրի Սարգսյանը և այլք:

Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18։00-ին: