Հայաստանի ազգային հավաքականի և արդեն՝ սեպտեմբերի 3-ից իտալական «Ռոմա» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը այսօր սպասվող Հայաստան - Իտալիա հանդիպման մասին խոսելիս նշել է․

«Տեղյակ եմ, որ բոլոր տոմսերը սպառվել են, շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ովքեր կլինեն խաղադաշտում։ Հույս ունենք լավ հանդես գալ, լավ արդյունքի հասնել, չնայած որ մրցակիցը հեշտ չէ, հեշտ խաղ չի լինելու։

Ինչ վերաբերում է Բոսնիայի և Հերցեգովինայի հետ խաղին, ապա հույս ունեմ, որ նաև այդ խաղում լավ արդյունքի կհասնենք, բոլորին կկարողանանք պացուցել, որ դեռ հնարավարություններ ունենք դուրս գալու Եվրո»։