Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի դեմ, հայտնում է «Առավոտը» դատական տեղեկատվական համակարգի վրա հղումով:

Նա պահանջում է հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրել, հրապարակային ներողություն խնդրել: Հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին: