Այսօր՝ սեպտեմբերի 4-ին փրկարարների, ԱԻՆ աշխատակիցների օրն է, որը նշվում է 2008 թվականից սկսած։

Շատ հաճախ փրկարարների աշխատանքը չի գնահատվում, սակայն փրկարարներն աշխատում են արտակարգ և վտանգավոր իրավիճակներում՝ հաղթահարելով դժվարին փորձություններ։

1988 թվականին նրանք փրկել են երկրաշարժից տուժած բազմաթիվ բնակիչների։ Սպիտակի երկրաշարժից Հայաստանում և նախկին ԽՍՀՄ պետություններում փրկարարական ծառայություններ ստեղծվեցին:

1990 թվականների սկզբին պատերազմի ժամանակ հայ փրկարարները մեծ դեր են ունեցել: Նրանց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել․ Նրանք նաև ականազերծել են երկրի տարածքը:

Այսօր՝ տոնի առիթով, փրկարար ծառայության աշխատակիցները շնորհավորանքներ են ստացել ղեկավարությունից և գործընկերներից, տոնական միջոցառումներ և հանդիսություններ են տեղի ունեցել։

Նշենք նաև, որ այսօր՝ փրկարարների օրը ԱԻՆ աշխատակից և ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զորիկ Պողոսյանի ծննդյան օրն է։ Մարդ՝ ով մեկ անգամ չէ, որ իր հաղթանակներով տարբեր երկրներում անցկացվող մրցույթներում բարձր է պահել մեր երկրի պատիվը։

Կրկին անգամ շնորհավորում ենք հայ փրկարարներին՝ իրենց օրվա և Զորիկ Պողոսյանին ծննդյան օրվա կապացությամբ, մաղթելով մեծ հաղթանակներ։