Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել ձեռք բերված տրանսպորտային նոր միջոցների մասին։

«Սիրելի´ համաքաղաքացիներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆրանսիայի Նիս քաղաքի նվիրած մեքենաներն արդեն Էջմիածնում են: Մեքենաների մաքսազերծման ժամանակատար գործընթացն արդեն ավարտվել է: Նվիրված տրանսպորտային միջոցների մաքսազերծումը ենթադրում էր բարդ և ժամանակատար գործընթաց, ինչով և պայմանավորված էր շահագործման ձգձգումը:

Այժմ ընթանում է տեխնիկական շահագործումն իրականացնելու լիցենզավորման գործընթացը, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի շահագործումը:

Այս ընթացքում մանրամասն քննարկվել և հստակեցվել է երթուղիների ու փոխադրումների կազմակերպման գործընթացը:

Շատ շուտով այս մեքենաները կծառայեն էջմիածնեցուն՝ կանոնավոր, սահմանված երթուղով»: