«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Գարեգին Չուգասզյանը, անդրադառնալով սեպտեմբերի 5-ին իր և Ժիրայր Սէֆիլյանի հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է, որ հանդիպման նպատակն էր քննարկելու հայաստանյան քաղաքական իրավիճակը: Նա հավելել է, որ տեղի ունեցած հանդիպումն արտառոց չէր, ավելին՝ հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու։

Ըստ Չուգասզյանի, ամենակարևորն, ինչ մասին խոսել են Փաշինյանի հետ, հակահեղափոխական ռևանշի վտանգն է:

«Մենք տեսնում ենք, որ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել և տանել դեպի հակահեղափոխական ռևանշի», - նշել է Գարեգին Չուգասզյանը, ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, նաև, որ Նիկոլ Փաշինյանին նրանք ներկայացրել են նաև այլ մտահոգություններ, որոնք քաղաքական ուժն ունի. ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ և այլն