Հայ խոշոր մի քանի գործարարներ հիմնադրել են «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնել է, որ Ռուսաստանը եղել է և կմնա Հայաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մեկը: Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար գերկարևոր է համագործակցությունը միջին և փոքր բիզնեսի ոլորտում:

Երկու երկրների ձեռնարկատերերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը կդառնա «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նպատակներից մեկը: «Տաշիր» ընկերությունների խումբը արդեն երկար ժամանակ է աջակցում է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը:

«Տվյալ Ասոցիացիայի ստեղծումը կօգնի միավորել գործընկերների ջանքերը առևտրային կապերը, կհանդիսանա ևս մեկ քայլ երկու երկրների գործարար ասպարեզում սերտ համագործակցության համար», - ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ասոցիացիայի հիմնադիրներից են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ` Կամո Ավագումյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ` Վարուժան Արտենյանը, Comedy Club Production-ի հիմնադիր` Արթուր Ջանիբեկյանը, ԲԱԲ «Ֆորա-Բանկ» (ԲԸ) տնօրենների նախագահ` Հայկ Իգնատյանը և «Լուդինգ»-ի գլխավոր տնօրեն`Արմեն Շահազիզյանը։