2050 թ.-ին Արեգակը ավելի սառը և աղոտ է լինելու։ Այս կանխատեսումն արվել է Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի աստղագետների կողմից: Այս մասին գրված է Astrophysical Journal Letters-ում:

Գիտնականների կարծիքով՝ այս փոփոխությունները արեգակնային ակտիվության «գրանդ նվազագույնի» (այն պարբերական իրադարձություն է, որի ժամանակ Արեգակի մագնիսական դաշտը թուլանում է, ավելի քիչ ուլտրամանուշակագույն է ճառագայթվում) արդյունք են լինելու: Մասնագետները հետազոտության ընթացքում 20 տարի հետևել են Արեգակին նման աստղերին և այս տվյալների հիման վրա եզրակացրել, որ Արեգակը 21-րդ դարակեսին ավելի աղոտ կլինի:

Արեգակնային ակտիվությունը 11-ամյա պարբերականությամբ մեծանում և փոքրանում է: Ըստ որում՝ աստղագետների հաշվարկներով 2050 թ․-ին Արեգակի ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մաունդերովյան նվազագույն, որը գրանցվել է մոտ 1645-ից 1715 թթ․-ի ժամանակահատվածում: Այդ ժամանակ, աստղագետ Էդվարդ Ուոլթեր Մաունդերի հաշվարկով, Արեգակի վրա սովորական 40-50 հազար բծի փոխարեն ձևավորվել է ընդամենը միայն 50 հազար: Պատմության այս հատվածը հաճախ կապում են «փոքր սառցե դարաշրջանի» հետ, սակայն շատերը համաձայն չեն դրա հետ։ Նրանք նշում են, որ նույնիսկ արեգակնային ակտիվության ուժգին անկման դեպքում չի կարող գլոբալ սառեցում: