Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7.787 ընտրող։

Մյուս թեկնածուներից Գրիգորի Սահակյանը ստացել է 4765 ձայն, Արեգ Ավագյանը՝ 3125 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3059 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2108 ձայն։

Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել է 21615 ընտրող։