Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգը, որի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով, չի տարածվելու օտարերկրացիների՝ օտար պետությունների կողմից տրված պետհամարանիշներով երթևեկողների վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Պաշտոնյան նշել է, որ այդպիսի մեքենաների վարորդների համար պատասխանատվության այլ միջոցներ են գործում, ընդհուպ մինչև Հայաստան մուտքի արգելք, սակայն բալային համակարգ չի կարող սահմանվել։