Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020 առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:

Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:

Տվյալ տոմսերը կարող են գնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական անձնագիր կամ ID քարտ ունեցող անձինք։

Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև սեպտեմբերի 30-ը: Դրանք հնարավոր կլինի առձեռն ստանալ «Վերիտաս» մարզադաշտի տոմսարկղերից: