Պաշտոնապես մեկնարկել է Արգավանդ - Շիրակի փողոց ճանապարհի շինարարությունը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

2․7 կմ երկարությամբ նոր ճանապարհի մի մասը կազմելու է 252-մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։

Աշխատանքները նախատեսվում է ավարտել 21 ամսում։

Պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2016թ-ին, սակայն որևէ աշխատանք չէր կատարվել։

Ըստ 2016-ին արված հայտարարության, ճանապարհի ու կամուրջի շինարարությունը պիտի 24 ամիս տևեր։ Կամրջի տակ տեղադրվելու է ջրի և նավթայուղերի մշտական զատիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝ 4-6 երթևեկելի գոտիներով:

Կառուցվող նոր ճանապարհահատվածում տեղադրվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան լուսադիոդային (LED) լուսատուներ: