Ամուլսարում ոսկու հանք շահագործելու դեմ պայքարող քաղաքացիները, բնապահպանները ու հասարակական-քաղաքական գործիչները մասնակցում են ցույց ու քայլերթի՝ ի պաշտպանություն սարի։

Հանքի հակառակորդները հավաքվել էին ԱԺ այգու դիմաց։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն իջել է ակցիա անողների մոտ ու անդրադարձել է օգոստոսին ԱԺ այգի ցուցարարներին ներս չթողնելու դեպքը։ Նա նշել է, որ ակցիաներ կարելի է անել ԱԺ նախագահի ու պահպանության համար պատասխանատուների թույլտվությամբ։ Ակտիվիստներից Անի Խաչատրյանը հարցրեց Միրզոյանին՝ ինչու է իշխանությունը ոտնահարում հեղափոխության արժեքները ու կանգնում ուղիղ ժողովրդավարության վերաբերյալ Փաշինյանի խոսքերից՝ հաշվի առնելով, որ Ջերմուկի բնակիչները վաղուց դեմ են եղել դրան։ Միրզոյանը հայտարարեց, որ մտնում են «տափակ քննարկման» մեջ, ինչից հետո քիչ էր մնում լեզվակռիվ սկսվեր, սակայն հետո Միրզոյանը պարզաբանեց, որ նկատի չուներ Խաչատրյանի ասածը, այլ այն, ինչ կարող էր սկսվել, եթե սկսեն քննարկել մեծամասնության ու փոքրամասնության և դրանց չափելիության հարցերը։

Հանդիպումից հետո ԱԺ մուտքը բացվեց ցուցարարների առաջ։

ԱԺ այգում պիկետից հետո ակտիվիստները շարժվելու են երթով՝ Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ: