ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ադրբեջանին $10.1 մլն-ի հետախուզական ու հակաահաբեկչական տեխնիկա մատակարարելու մասին։

Ինչպես հայտնում է ԱՄՆ ՊՆ կայքը, տենդերը հաղթել է VSE Corporation-ը Վիրջինիայից։

Ընկերությունը նաև դասընթացներ կանցկացնի Ադրբեջանի ծովային անվտանգության ծրագրի շրջանակում:

Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում:

Նախատեսվում է, որ այն կավարտվի մեկ տարվա ընթացքում: