ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Էդգարի Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգարի Առաքելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

Արարատ Միրզոյանը նշել է, որ համապատասխան գրություն է ուղարկել ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանին։

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում։