«Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է․

«Երեք հասարակական կազմակերպություններ առաջարկում են 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների վրա։

Ինչու Մարտի 1-ի դեպքով ցույցի նպատակով զոհված 10 հայորդների ընտանիքներին տրամադրվում է 30 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներն անտեսվում են։ Ես կառավարություն արդեն չորրորդ գրությունն եմ ուղարկել, որոնք մնացել են անպատասխան։ Եթե կառավարությունը յոթօրյա ժամկետում մեր գրությանը պատասխան չտա, պատրաստվում են հացադուլի ու նստացույցի»,- ասել է Խաչատրյանը։

Խաչատրյանը նշել է նաև, որ խոսքը 5646 զինվորի ընտանիքի փոխհատուցման մասին է։

Նշված կազմակերպություններն են «Զինվոր համակարգող խորհուրդը», «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ-ն։