Սեպտեմբերի 18-ից սկսած SarGallery Երևանյան պատկերասրահը իր հավաքածուն ժամանակավորապես կցուցադրի Արարատի մարզի Տափերական համայնքի Մշակույթի տանը։

Պատկերասրահի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ կցուցադրվեն հայ մեծանուն նկարիչներ` Գայանե Խաչատուրյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Մինաս Ավետիսյանի, Մարիամ Ասլամազյանի, Գաբրիել Գյուրջյանի, Էդուարդ Արծրունյանի, Մհեր Աբեղյանի, Սլավա Պարոնյանի և այլոց աշխատանքները։

Հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին ժամը 17:00-ին։

SarGallery Երևանյան պատկերասրահը բացվել է 2018թ-ին Մոսկվայում գործող SarGallery պատկերասրահի հովանու ներքո։