Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, Շուշի քաղաքում կբացվի բռնցքամարտի խումբ։

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիան կատարում է ընդունելություն 8-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Մարզումները անց են կացվելու Շուշիի մանկապատանեկան մարզադպրոցում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված սպորտի վարպետ, ՀՀ բռնցքամարտի չեմպիոն, «Դինամո»-ի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Ավետիսյանի կողմից, ով ավելի քան 30 տարվա փորձ ունեցող պրոֆեսիոնալ մարզիչ է։ Մարզումները իրականացվում են անվճար: