Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 13-ից Երևան քաղաքի Խորհրդարանի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցի զորամասից մինչև Գր. Լուսավորչի փողոց մոտ 140 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Գր. Լուսավորչի փողոցի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։