94 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը:

Լևոն Մանասերյանը ծնվել է 1925թ. Էջմիածնում։ Նա Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953թ-ից մասնակցել է ցուցահանդեսների։ 1963թ-ից դասավանդել է ԵՊՃՇԻ-ում, 1975-1991թթ.` ամբիոնի վարիչ։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Լևոն Մանասերյանի ստեղծագործությունները հիմնականում գրաֆիկական աշխատանքներ են։ Ստեղծել է նաև գեղանկարչական, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նկարազարդել է 200-ից ավելի գրքեր։

Նկարիչների միությանից տեղեկացնում են, որ Լևոն Մանասերյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր «ՍԱՆ ԼԱԶԱՐՈ» սգո սրահում ժամը 18:00ին, հուղարկավորությունը նույն վայրից սեպտեմբերի 14-ին ժամը13:00 ին: