Փետրվարի 11-ին Իրանում ներկայացվել է «Թուֆան 2» հակատանկային հրթիռի արդիականացված՝ «Թուֆան 2-Մ» տարբերակը։ «Թուֆան 2-Մ-ի» երկարությունը 1.47մ է, լայնությունը՝ 15սմ, հեռահարությունը՝ 3750մ, արագությունը՝ 310մ/վ, զանգվածը՝ 21կգ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Թուֆան» հրթիռները ամերիկյան TOW հակատանկային հրթիռների իրանական տարբերակն են և ունեն տարբեր արդիականացումներ։

Ավելի վաղ՝ 2016-ի մարտին Բաղդադում անցկացվող IQDEX-2017 միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսում Իրանը ցուցադրել էր «Թուֆան-3» հրթիռի մակետը։ Ցուցահանդեսում Իրանը ներկայացրել էր նաև «Փիրուզ» հակատանկային հրթիռային համակարգը։