ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը։ Այս մասին գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը։

Նախաձեռնության շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15հզ կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21֊ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու բնակարան ու կտրամադրվի տնակում ապրող գյումրեիների։

«Մեր նախաձեռնությանը կարող եք միանալ օնլայն հարթակում։

Հիմնադրամի կայքը և ֆեյսբուքյան էջը բաց են բոլոր տեսակի համագործակցությունների համար»։

Հաշվարկային հաշիվ՝

USD 1570025820780101
EUR 1570025820780147
AMD 1570025820780100
RUB 1570025820780158