2018-ին հունվարին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 1․559․000 ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Անցած տարի նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 253․000 դոլար: Այսինքն 2018-ի սկզբին արտահանումը անցած տարվա հետ համեմատած աճել է մոտ 6 անգամ:

Տվյալները հրապարակվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) կայքում: Փոխանցում է razm.info-ն։

Տարվա սկզբին Թուրքիան Վրաստանին մատակարարել է 247․000 ԱՄՆ դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: 2017-ի հունվարին արտահանումը կազմել է 428 հազար դոլար:

2018-ի հունվարին Իրանին մատակարարվել է 247․000 դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրան արտահանումը կազմել է 331․000 դոլար:

2017-ի ընթացքում արված վաճառքներն են՝.

  • Ադրբեջան — 34 մլն դոլար
  • Վրաստան — 5,2 մլն դոլար
  • Իրան — 4,5 մլն դոլար

2018-ի սկզբին Թուրքիայից ամենաշատ ռազմական-ավիացիոն արտադրանքներ ստացած երկրներն են.

  • ԱՄՆ — 48,3 մլն դոլար
  • Գերմանիա — 14,8 մլն դոլար
  • Չինաստան — 8,2 մլն դոլար

Տարվա սկզբից Թուրքիայից այլ երկրներ է արտահանել շուրջ 109 միլլիոն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: