Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն» (ՀՈւԿ), որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացներ իրականացնելն է։

Այս՝ 2019-2020 ուսումնական տարում, երկու միջնակարգ դպրոցների բոլոր դասարանների համար կազպակերպվելու են ֆիզիկա և քիմիա ուսումնական առարկաների հեռավար ուսուցում՝ համաձայն ուսումնական ծրագրերի և առարկայական չափորոշիչների։

ՀՈւԿ-ի դասընթացները վարելու համար ԿՏԱԿ-ը հայտարարում է նշված առարկաների մեկական մասնագետների՝ դասընթացավարների ընտրություն։ Դասընթացավարները կվարձատրվեն դպրոցների կողմից՝ համաձայն կնքված պայմանագրերի։

Մասնագետները պետք է ունենան․

  • առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ (տեղեկանք ուսումնական հաստատությունից),
  • վերջին երկու տարիներին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի (ԿԾԿ ԾԻԳ) կազմակերպած «Ուսումնական և վարչական գործընթացներում ՏՀՏ ներդրման» վերապատրաստումների մասնակցության հավաստագիր (ԿԾԿ ԾԻԳ-ի հավաստագիր)։

Կարևորվում է նաև ԿՏԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Հայկական կրթական միջավայրում» (հեռավար ուսուցման համակարգ, պաշարների շտեմարան, ֆորում) ունեցած ակտիվ ու արդյունավետ մասնակցությունը

Դիմելու համար պետք է մինչև սեպտեմբերի 20-ը էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ կցելով CV և պահանջվող պայմանների մասին վկայող փաստաթղթերը։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն