Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնին նշանակել է ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և հավելեց, որ սպասում են նախագահի պաշտոնական հրամանագրի ստորագրմանը։

Նշենք, որ Սարգսյանը 2017-2018 թթ. եղել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, նախագահի 2018թ. մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նախագահի հրամանագրով Վալերիյ Օսիպյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: