Սիրիայում մարդասիրական ջանքերին աջակցելու համար ԱՄՆ-ն լրացուցիչ 200 մլն դոլար կհատկացնի:

Այս մասին Քուվեյթում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Հունվար ամսվա դրությամբ Սիրիայի մարդասիրական օգնության համար ԱՄՆ-ը 216 միլիոն դոլար է ուղղել, այսօր մենք հայտարարում ենք կայունության ապահովման համար ևս 200 միլիոն դոլարի հատկացման մասին», - ասել է նա:

«Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Սիրիայում «Իսլամական պետությանը» հակազդելու ռազմական ջանքերին և կշարունակեն նախապատրաստել տեղական ուժերին»,- ասել է Թիլերսոնը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը անհանգստացած է Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում վերջին զարգացումներից, սակայն շատ լավ հասկանում է Թուրքիայի՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ մտահոգությունները: