Ադրբեջանում Հայաստանի մայրաքաղաքի անունով ֆուտբոլային ակումբ է բացվել: Այս մասին հաղորդել է infoteka24.ru։

Նշվում է, որ İrəvan ֆուտբոլային ակումբի անունն ընտրվել է՝ ներկայացնելով «Ադրբեջանի արևմտյան մայրաքաղաքը»: Թիմը դիմել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ հաջորդ մրցաշրջանում Տարածաշրջանային լիգայում խաղալու խնդրանքով:

«Երևան» անունը կրող ադրբեջանական ֆուտբոլային ակումբը նաև բանակցություններ է վարում Ապշերոնի օլիմպիական համալիրում տնային հանդիպումներն իրականացնելու համար: Ադրբեջանում արդեն կա «Ղարաբաղ» անունով ֆուտբոլային ակումբ: