Ամերիկացի մասնագետները որոշել են ԱՄՆ-ում նոր գիտափորձի մասնակիցների կազմը։ Այն նմանակելու է դեպի Մարս թռիչքի պայմանները:

Այս մասին հայտարարել է Հավայիի նահանգի համալսարանի մամուլի ծառայությունը, որն արդեն թվով վեցերորդ անգամ է կազմակերպում նման գիտափորձ, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA): Փոխանցում է 168.am-ը։

Համաձայն՝ Հավայիի նահանգի համալսարանի, կկազմավորվի «ամենաինտերնացիոնալ անձնակազմը»: Դրա կազմում են

  • երկու տղամարդ (ծնունդով Կորեայի Հանրապետությունից և Շոտլանդիայից, որոնցից մեկը մասնագիտությամբ էկոնոմիկայի դասախոս է Տեխասի նահանգի համալսարանում, իսկ երկրորդն՝ աստղաֆիզիկոս),
  • երկու կանայք (Ավստրալիայի և Սլովակիայի քաղաքացիներ՝ գիտության ժողովրդականացնող և աստղակենսաբան):

Պլանավորվում է, որ արդեն փետրվարի 15-ին նրանք հատուկ համալիր կմտնեն Մաունա Լոա քնած հրաբխի լանջին, որը հեռավոր կերպով Մարսի բնապատկեր է հիշեցնում, որտեղ արտաքին աշխարհից գործնականում լիակատար մեկուսացման մեջ կանցկացնեն ութ ամիս:

NASA-ի և Հավայիի նահանգի համալսարանի փորձագետները հուսով են, որ Մաունա Լոայում ընթացող մեկուսացման գիտափորձերը կօգնեն նախապատրաստելու մարդու առաջին թռիչքը դեպի Մարս, որն ԱՄՆ-ում հուսով են իրականացնելու 2030-ական թթ․-ին: