Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սկսել է վաճառել իր բաժնետոմսերը Chan Zuckerberg բարեգործական հիմնադրամում ներդրումներ կատարելու համար։ Այդ հիմնադրամը Ցուկերբերգը հիմնել է իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել գիտնականներին, գիտական հետազոտություններին և նախագծերին, որոնք բարելավում են մոլորակի իրավիճակը:

Մեկ շաբաթվա ընթացքում Ցուկերբերգը արդեն վաճառել է 108 միլիոն դոլարի բաժնետոմսեր:

Receed-ը գրում է, որ հաջորդ 13 ամիսների ընթացքում Ցուկերբերգը կարող է ընդհանուր առմամբ 13 մլրդ դոլարի բաժնետոմսեր վաճառել: Ավելի վաղ Պրիսցիլան և Մարկը խոստացել էին հիմնադրամին փոխանցել իրենց FB-ի բաժնետոմսերի 99 տոկոսը: