Ռուսաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում:

Որոշումը կայացվել է Հնդկաստանի վարչապետի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովի միջև: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը հաստատել են իրենց մտադրությունը՝ ընդլայնել համագործակցությունը՝ ներառյալ տեխնիկական տեղեկատվության փոխանակումը: Կողմերը փաստել են հանցավոր և ահաբեկչական նպատակներով տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման կանխման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցներն ընդգծել են տեղեկատվական ոլորտում պետությունների վարքի կանոնների, նորմերի և սկզբունքների ընդունման կարևորությունը: