Թումոն շատ արագ զարգանում է Հայաստանում։ Այն արդեն միջազգային բրենդ է դարձել: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Փոխանցում է news.am-ը։

Նրա խոսքով, Երևանից բացի «Թումո» կենտրոններ են գործում նաև Գյումրիում, Վանաձորում և Ստեփանակերտում։

«Տարեկան մոտ 14 հազար երեխա սովորում է այդ կենտրոններում՝ սովորելով արվեստ, հաղորդակցություն և այլն: Շատ երկրներ հետաքրքրված են մեր «Թումո»-ով, 2018-ին ԵՄ ծրագրով լրացուցիչ 10 հազար եվրոյի օժանդակություն կհատկացվի: Մենք մտադիր ենք «Թումո» աշակերտից անցնել «Թումո» բարձրագույն կրթություն և գիտության հատված: Կստեղծենք այդ նորարարական հզոր կենտրոնը, որը սկզբում կլինի բնագիտական ուղղությամբ»,-ասաց Լ․ Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ շուտով «Թումո» կենտրոններ կբացվեն Կողբում և Վանաձորում, աստիճանաբար ցանկություն կա գնալու դեպի գյուղական դպրոցներ: