Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, դեկտեմբերի 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, դեկտեմբերի 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, դեկտեմբերի 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան, 8-ի ցերեկը՝ թույլ ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: