Ինֆորմացիոն ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կհիմնի նաև Հնդկաստանում:

Հայաստանն ու Հնդկաստանը լաբորատորիա հիմնելու մասին հուշագիրը ստորագրել են այսօր՝ փետրվարի 19-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2018): Այն անցկացվում է Հնդկաստանում՝ փետրվարի 18-22-ը:

«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014 թ․-ից: Մի շարք աջակից ընկերությունների ու Կառավարության աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում գործում է մոտ 220 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում է մոտ 5000 դպրոցական:

Դրանցից 110 լաբորատորիան ներկայումս համալրված է եռաչապ տպիչով, թվային կառավարվող շաղափային հաստոցով (CNC) և տվյալ խմբակների սաները սովորել և սովորում են եռաչափ մոդելավորում: Վերջինիս իմացությունը երեխաներին հնարավորություն է տալիս իրականացնել նաև թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացում: