Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է.

«Առաջիկա օրերին թուրքական ԶՈւ-ն շրջափակման մեջ կվերցնի Սիրիայի Աֆրին շրջանի նույնանուն քաղաք-շրջկենտրոնը»:

Այս մասին գրում է diken.com.tr կայքը:

Էրդողանը նշել է, որ ռազմական գործողության ընթացքում մահացել է թուրքական ԶՈւ-ի 32 զինվոր, Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ իրենց կրակից մահացել է 1715 քուրդ զինյալ:

«Կարող է թվալ, թե գործողությունը նախատեսածից դանդաղ է ընթանում, սակայն իրականում մեր նպատակը տեղանքն ավերելը չէ: Առաջիկա օրերին ԶՈւ-ն կմտնի Աֆրինի կենտրոն, և այդպիսով՝ քրդական ջոկատները կկտրվեն նաև երկրի ներսից ու դրսից ստացվող օգնությունից»,- ասել է Էրդողանը: