Հայաստանում 2019 թ․-ին սնանկության գործերով դատարան կստեղծվի:

Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Փոխանցում է news.am-ը։

Այսպիսի դատարանի ստեղծումը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Նույն նպատակներով Երևանի դատարանները միավորվել են և ընդհանուր իր​ավասությամբ մեկ դատարան է ստեղծվել՝ բոլոր տարածքային բաժանումներով:

Այս աշխատանքի մեկ այլ ուղղությունը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է: Այլ նորարարությունների շարքում նախարարը նշել է նոտարների դերի բարձրացումը և դատավորի միջամտություն չպահանջող գործերով քննման համար ինստիտուտի ստեղծումը: