Դեկտեմբերի 6-ին ժամը 22:00-ի դրությամբ հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում բուք, մերկասառույց, մառախուղ է. այստեղ էլ տեսանելիությունը 30-50 մետր է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: