Փետրվարի 21-ին Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Հմեյմիմ» ավիաբազա է ժամանել երկու միավոր նոր սերնդի Սու-57 կործանիչ, որոնք նաև հայտնի են Տ-50 գործարանային ինդեքսով:

Ավիաբազա են ուղարկվել նաև 4 միավոր Սու-35Ս կործանիչ, Սու-25 գրոհիչներ և հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50Ու ինքնաթիռ:

Սու-57-ը ռուսաստանյան արտադրության նոր սերնդի կործանիչ է: Կործանիչի առաջին թռիչքը իրականացվել է 2010թ․-ին: 2010-2017 թթ. ընթացքում արտադրվել է 10 միավոր Սու-57 (Տ-50) կործանիչ, այդ թվում 3 միավորը ստեղծվել է 2017թ․-ին:

Ըստ վերջին տվյալների՝ Սու-57-երի մատակարարումը Ռուսաստանի զինուժին նախատեսվում է սկսել 2018-ին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել Սու-57 կործանիչների ժամանումը Սիրիա: