Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված 58-րդ համազորային բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումների հրետանավորները մարտական կրակով վարժանքներ են անցկացրել «Ալպիյսկիյ» և «Գվարդեեց» զորավարժարաններում։

Վարժանքներին ներգրավվել են մոտ 400 զինծառայող, 50-ից ավելի զինտեխնիկա։ Վարժանքներին ներգրավվել են նաև հետախուզության, կապի ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ։

Լեռնաանտառային տեղանքում զինծառայողները մշակել են հետախուզություն վարելու, կրակին նախապատրաստվելու, կրակի կառավարման հարցեր։ Վարժանքներին հրետանավորները կրակել են «Ակացիա» 122 մմ ինքնագնաց հաուբիցներով, «Սանի» ականանետներով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։