Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի տեղակալ Աբու Աբդել Ռախման աթ-Թամիմի ալ Աթաբի ալ-Ջազրավին: Այդ մասին փետրվարի 22-ին հայտնել են Իրաքի հետախուզական ծառայությունից:

ԻՊ-ի պարագլխի տեղակալը սպանվել է ավիահարվածի հետևանքով: Սպանված զինյալի գտնվելու վայրը չի ճշտվում:

Փետրվարի 12-ին Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել էր, որ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին մահամերձ վիճակում գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծայրահեղականների դաշտային հոսպիտալներից մեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: