Գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում մարդասիրական օգնություն տրամադրելը Սիրիայի բնակչությանը։

Թուրքական ուժերի հետ գործող Սիրիական զինված ընդդիմության կազմավորումները փետրվարի 22-ին գնդակոծել են Հալեպից Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյունը: Ինչպես հաղորդել է Firat գործակալությունը, գնդակոծումը կատարվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով Թուրքիային սահմանակից Աազազ քաղաքից։

Գնդակոծումը սկսվել է, երբ ավտոշարասյունը ժամանել է Հալեպ -Նոբուլ խճուղու Զիյարա հսկիչ անցակետ: Գործակալության տեղեկատվությամբ՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քուրդ մարտիկները և սիրիական ժողովրդական աշխարհազորի ջոկատները պատասխան կրակ են բացել հակառակորդի դիրքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: