ԱՄՆ-ն խանգարում է ՆԱՏՕ և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև ավելի հաճախակի հանդիպումների անցկացմանը: «Մենք աջակցում ենք բանակցություններին, երբ կա նպատակ», - Բրյուսելում ՆԱՏՕ երկրների գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է DW-ն:

Նա ընդգծել է, որ երկխոսության բարելավման և պարբերական հանդիպումների մասին կարելի է մտածել միայն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացից հետո:

Ռուսաստանի հետ երկխոսության ընդլայնմանն աջակցելու համար վերջերս Գերմանիան է արտահայտվել: The DPA գործակալությունը, սակայն, նշում է, որ Թիլերսոնի այս հայտարարությունից հետո այդ ջանքերը ակնհայտորեն դատապարտված են ձախողման: ՆԱՏՕ հանդիպումը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հնարավոր է միայն այն դեպքում, եթե դաշինքի բոլոր 29 անդամ երկրները կողմ արտահայտվեն դրան:

Դեկտեմբերի 7-ին Վիեննայում նախատեսված են Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները: