Հարավկորեական Samsung ընկերության նոր Galaxy S9 սմարթֆոնի գովազդային տեսանյութը հայտնվել է համացանցում:

Նորույթը, որի պաշտոնական շնորհանդեսի օրը հայտնի չէ, համալրվել է առջևի նոր տեսախցիկով, ջրակայուն է ու փոշի չի կլանում: Բացի այդ, սմարթֆոնն ունի մատնահետքի ճանաչման գործառույթ:

Galaxy S9-ը տեխնիկական բնութագրով շատ չի տարբերվում Galaxy S8-ից: Հայտնի է, որ S9-ի հետ մեկտեղ ներկայացվելու է նաև S9+ մոդելը, որոնք երկուսն էլ չունեն Home ստեղնը:

Սարքավորումները կտարբերվեն Super AMOLED էկրանի չափսերով. S9 մոդելը համալրված կլինի 5.8 դյույմ անկյունագծով, իսկ S9+ մոդելը՝ 6.2 դյույմ անկյունագծով էկրանով: Մոդելները կունենան 4 և 6 գիգաբայթ օպերատիվ և 64 կամ 128 գիգաբայթ հավելյալ հիշողություն: