Հարվարդի համալսարանին միացված Ինժեներական ու կիրառական գիտությունների դպրոցի մասնագետները էլեկտրոնային կառավարմամբ արհեստական աչք են ստեղծել։

Հայտնագործությունն իրենից ներկայացնում է քառակուսի մետալինզա՝ պոլիմերներից և էլեկտրոդներից ստեղծված արհեստական մկան: Նորույթը գործում է մարդկային աչքի նման՝ սկզբունքով, այն կարողանում տարբերակել շրջապատի օբյեկտները, ֆոկուսը կարգավորվում է իրական ժամանակի ռեժիմում՝ ոսպնյակի ձգման ու սեղմման դեպքում:

Մասնագետները վստահեցնում են, որ հայտնագործությունը կարող է կիրառվել ոչ միայն ակնաբուժության ոլորտում, այլև մանրադիտակներում և վիրտուալ իրականության ակնոցներում:

Արհեստական աչքը կարող է շտկել տեսողական սպեկտրի թերությունները, որոնցից է աստիգմատիզմը: