Google-ը թողարկել է համալրված իրականության ARCore 1․0 հարթակը, որը կներկայացվի Mobile World Congress ցուցահանդեսին։ Այն մեկնարկել է այսօր Բարսելոնայում։ Այն հասանելի է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններում։ Տեխնոլոգիայի միջոցով կարելի է ստանալ վիրտուալ և իրական պատկերներ լուսանկարների կամ տեսանյութի տեսքով։

Հարթակը հասանելի է դեռ միայն 13 ամենատարածված սմարթֆոններում, որոնց թվում են Samsung-ի, LG-ի, Google-ի, OnePlus-ի և Asus-ի սմարթֆոնները: Բանակցություններ են ընթանում Huawei, Motorola, Xiaomi, Nokia, ZTE, Sony Mobile ընկերությունների հետ։

Վիրտուալ իրականության նոր հնարավորությունները արդեն հասանելի են օգտատերերին՝ այսօր ARCore հարթակին միացված են 100 միլիոն սմարթֆոններում։ Ընկերությունում հայտնել են, որ հարթակը կհեշտացնի AR/VR ծրագրի ստեղծումը։ Այն ունակ է ճանաչել շրջակա միջավայրն ամեն մանրուքով։