Ավստրիայի կառավարությունն օրինագիծ է մշակել։ Համաձայն այդ օրինագծի թույլատրվում է հատուկ ծառայություններին հետևել WhatsApp մեսենջերի և Skype-ի օգտատերերի գրագրությանը, ուղարկված և ստացած աուդիոներին ու վիդեոներին հանցագործությունների հետաքննության ժամանակ։

Հատուկ Ծառայությունները կհետևեն այն օգտատերերի մեսենջերներին, որոնք կասկածվում են հանցագործությունների իրականացման մեջ, եթե դրա համար 5 և ավելի տարվա ազատազրկում է սահմանվում։ Մասնավորապես, այդպիսի հանցագործությունների շարքում է դասվում ահաբեկչական գործունեությունը կամ կյանքի համար վտանգավոր այլ արարքները։