Չինաստանի էլեկտրոնային սարքեր արտադրող Xiaomi-ն պլանավորում է սկսել իր սմարթֆոնների վաճառքը Միացյալ Նահանգների շուկայում, չնայած ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կասկածամիտ վերաբերմունքին ՉԺՀ-ի ընկերությունների նկատմամբ:

Այս մասին հայտնել է ընկերության միջազգային բաժնի ղեկավար Վան Սյանը․ «Մենք միշտ էլ լրջորեն ենք վերաբերվել ԱՄՆ-ի շուկային: Այն շատ կարևոր է մեզ համար, բայց մենք շատ զգուշությամբ ենք օգտագործում մեր պաշարները, որպեսզի բավարարենք ամերիկացի սպառողի պահանջները։ ԱՄՆ-ում սմարթֆոն գնելու համար հաճախորդները նախ պետք է պայմանագիր կնքեն շարժական գործարկուի հետ»:

Ներկայում Չինաստանի արտադրողն ԱՄՆ-ի շուկայում վաճառում Է սոսկ դյուրակիր արտաքին կուտակիչներ:Անցյալ շաբաթ Xiaomi-ն և Միացյալ Նահանգների Microsoft-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել ամպային հաշվումների (cloud computing), արհեստական ինտելեկտի և համակարգչային ապարատների ոլորտի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: