Apple ընկերությունն կթողարկի iPhone-ի երեք նոր մոդելներ։ Մինչ օրս թողարկվածների համեմատությամբ ամենամեծ էկրանով՝ iPhone X-ի նորացված տարբերակը և առաջատար սմարթֆոնի բյուջետային տարբերակը պատրաստ կլինի այս տարվա վերջին: Այս մասին փետրվարի 26-ին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ սմարթֆոնները զինված կլինեն նորացված գործառնական համակարգով՝ հնարավոր է՝ iOS 12-ով՝ Sini անձնական օգնականի ընդլայնված գործառույթներով։ iPhone X-ի բյուջետային տարբերակում կօգտավործվի A12 նորագույն պրոցեսորը:

«Մեծ» սմարթֆոնը, որը ստացել է D33 նշանը, կունենա 6,5 դյույմ էկրան ամբողջ առջևի պանելով և, հավանաբար, կունենա «առանձին էկրան» գործառույթ: Բացի դրանից, ինչպես և iPhon X մոդելում, «մեծ» սմարթֆոնում կօգտագործվի Face ID տեխնոլոգիան, որը թույլ է տալիս պաշտպանել սմարթֆոնի անվտանգությունը և խթանել գնումների աճը: