Ֆրանսիական Լուվր արվեստների թանգարանի՝ Աբու Դաբիում բացված առաջին մասնաճյուղը նախատեսում է իր հավաքածուում ներառել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին աճուրդում վաճառվել է ռեկորդային 400 մլն դոլարով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Նոյեմբերի կեսերին նկարը վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդում: Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավներից մասնավոր հավաքածուում գտնվող միակ գործը դարձել է ոչ միայն հետպատերազմյան և ժամանակակից արվեստի, այլև ամբողջ 21-րդ դարի գլխավոր լոտը: Աճուրդը տևել է կես ժամ և նկարը բաժին է հասել այն գնորդին, որն առաջարկել է 400 մլն դոլար: