Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ պատմել է ռուսական արտադրության սպառազինության նոր տեսակի մասին։ Այս մասին հայտնում է գրում է tvzvezda.ru-ն:

«Սա սպառազինության սկզբունքայնորեն նոր տեսակ է։ Միջուկային էներգահամակարգով հրթիռն անխոցելի է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Բացի այդ, այն ունի մանևրելու հնարավորություն», նշել է Պուտինը:

Նա ելույթի ժամանակ խոսել է նաև հակահրթիռային բալիստիկ նոր հրթիռի մասին, հավելելով, որ ոչ մի՝ անգամ ամենահեռանկարային հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն կարող արգելք հանդիսանալ ռուսական «Սարմատ» հրթիռային համալիրի համար: Այն նախատեսված է ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կրելու համար: Դրա գործողության շառավիղը մոտ 16.000 կմ է: