Twitter-ի օգտատերերը հնարավորություն կունենան պահպանել իրենց դուր եկած հաղորդագրությունները էջանիշերի միջոցով։ Այս ֆունկցիայի ամբողջ նպատակը կայանում է նրանում, որ օգտատերերը կկարողանան պահպանել որևէ հաճելի հուշեր արթնացնող, կամ ուղղակի դուր եկած նամակ, և անընդհատ ունենալ այն սեփական էջում առանձնացված տարբերակով։

«Ինչ-որ պատմական բա՞ն եք գտել: Չեք ուզու՞մ մոռանալ կատակը: Գտե՞լ եք հոդված, որը կցանկանաք ավելի ուշ կարդալ: Պահպանեք թվիթը և վերադարձեք դրան, երբ ուզում եք», - նշվում է Twitter-ի գովազդում: